-
08.11.2013|
12:30
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:
-
07.11.2013|
23:41
Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն էին հրավիրել ազատամարտիկները: Մարդաշատ չէր, սակավամարդ էլ չէր: Վերջին ամիսներին նրանք քանիցս հանդիպումներ են ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, արծարծել իրենց հիմնախնդիրները:
-
07.11.2013|
17:59
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանությունը ձերբակալեց քսան մարդու, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրելը) և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորյալ ոչնչացնելը և վնասելը):
-
07.11.2013|
17:19
Թեև գործարարներն առանձնապես գոհ չեն պետեկամուտների կոմիտեում ընթացող վարչարարական բարեփոխումներից՝ «որքան բարեփոխում են, այնքան խաթարվում է մեր գործերի բնական ընթացքը» հիմնավորմամբ, միևնույն է, կառավարությունը կարևորում է վարչարարության խստացումը։
-
07.11.2013|
17:17
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի ուշադրության կենտրոնում կենսաթոշակներն էին։ «Ինչո՞ւ է ուշացել կենսաթոշակների տրամադրումը»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրեց, թե ուշացումներ չկան, ուղղակի օրերի դասավորվածությունն է եղել պատճառը։
-
07.11.2013|
14:20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր:
-
07.11.2013|
12:40
Տիգրան Առաքելյանի` ազատության մեջ հայտնվելով թվում էր, թե ազատվեցինք «քաղբանտարկյալ» եզրույթի ճնշող բեռից, սակայն նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածից հետո այս եզրույթը կրկին կվերադառնա մեր քաղաքական առօրյա: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ ազատազրկված են արդեն երկու օր և միանշանակ է, որ նրանք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով:
-
07.11.2013|
12:10
Նոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնի շրջանակներում հանդես եկավ Լեհաստանը ներկայացնող ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։ Վերջինս 2010թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։
-
07.11.2013|
11:24
Նախագահական ընտրությունները Տաջիկստանում համարվել են կայացած: Նախնական տվյալներով` ընտրատեղամասեր են եկել ընտրողների 68 տոկոսը` 2 830 000 մարդ (ընտրողների թիվը 4 միլիոն 24,9 հազար է): Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 6-ին և փակվել են 20.00-ին: Առաջին 4 ժամում արդեն 40 տոկոսը քվեարկել էր:
-
07.11.2013|
11:14
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական Сегодня-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներին։